Նորություններ

Պատանի հայ դաշնակահարները հաղթող են ճանաչվել

Ուշագրավ 2014-10-03

Ս. թ. սեպտեմբերի 23-29-ը «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման» ծրագրում ընդգրկված երեք դաշնակահարներ մասնակցել են Մարմարիսում /Թուրքիա/ կայացած «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 100 շնորհալի պատանի դաշնակահարներ՝ տարբեր երկրներից:
Հայաստանի պատվիրակներ Արմեն Պուչինյանին, Ռոման Նամալյանին հեղինակավոր մրցութային հանձնաժողովի որոշմամբ շնորվել է 1-ին մրցանակներ, իսկ Արթուր Գրիգորյանն արժանացել է հատուկ մրցանակի Առնո Բաբաջանյանի «Տոկատին» («Վեց պատկեր» շարքից) ստեղծագործության կատարման համար:
 
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին, որի նպատակն է բացահայտել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական ունակությունների կայացմանը: 
 
Ռազմավարական առումով այն կարևորվում է, քանի որ միտված է դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ կատարողական արվեստի մրցունակության ապահովմանը: 
 
2014 թ. ծրագրում ընդգրկված են 15 երաժիշտ–կատարողներ, որոնք ներկայացնում են դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտությունները:
 
Աղբյուրը` mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: