Նորություններ

Եթե բաց էի թողնում մի հարված, ուժեղ ցավ էի զգում…

Սպորտ 2014-10-03

Անդրադառնալով կայացած մենամարտին` Արթուր Աբրահամը նշել է, որ եթե մրցակիցը հարվածող է և ուժեղ հարվածներ է հասցնում, մենամարտը բարդանում է:

«Չեմ ժխտի, որ Փոլ Սմիթը ուժեղ էր։ Նրա հարվածները շատ ծանր էին ու վտանգավոր։ Մրցակիցս շատ ծանր էր հարվածում։ Եթե բաց էի թողնում մի հարված, ուժեղ ցավ էի զգում, իսկապես շատ ցավոտ էին նրա հարվածները։

Իսկ դա արդեն դժվարություն է ներկայացնում։ Սկզբում մի քանի ռաունդ շարունակ մեր ուժերը հավասար էին, մենք հավասար մենամարտ էինք վարում, բայց արդեն 5-6-րդ ռաունդներից ես առաջ անցա»,- նշել է Արթուր Աբրահամը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում Արթուր Աբրահամը պաշտպանեց իր տիտղոսը։
 
Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: