Նորություններ

Կմեկնարկի «Կինոաշուն» ծրագիրը

Ուշագրավ 2014-10-02

Հայկական հին և նոր ֆիլմերի սիրահարները հնարավորություն կունենան մասնակիցը լինելու հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ներկայացվող կինոյի լավագույն նմուշների ցուցադրության: Ֆիլմերի ներկայացումն իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում:
Հինգերորդ «Կինոաշունը», որը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, կմեկնարկի Լոռու մարզից՝ Վանաձոր քաղաքից: 
 
«Ազգային կինոտոնն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի միաժամանակ կմեկնարկի մարզերում և Երևանի համայնքներում բազմազան կինոծրագրերով…»,- նկատել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
 
Անդրադառնալով «Կինոաշնան» շրջանակներում կազմակերպվող մրցույթներին, նշվել է, որ կհայտարարվի «Հին և նոր երևանցի» թեմայով 7-10 րոպե տևողությամբ ֆիլմերի մրցույթը, որն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ինչպես նաև «Լավագույն գրախոսական» ավանդական մրցույթը, որի համար հատուկ ընտրվել են վերջին երկու տարիներին նկարահանված ֆիլմերը:
 
Ավանդույթի համաձայն` կնշվեն մեր անվանի կինոգործիչների՝ Առնոլդ Աղաբաբովի (85), Բագրատ Հովհաննիսյանի (85), Գենադի Մելքոնյանի (70), Արման Մանարյանի (85) հոբելյանները: 
 
Նախատեսվում են նրանց ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություններ, ուսանողների մասնակցությամբ «Մեր մեծերը» խորագրով կլոր սեղան-քննարկումներ:
 
Հեղինակ` Սիրանուշ Հայրապետյան 
Աղբյուրը`www.aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: