Նորություններ

Աշխատանքային այց Մինսկ

Կրթական 2014-10-01

Ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Բելառուսի Հանրապետությունում: Պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների կոմիտեի հերթական նիստին:
Նախատեսված է նաև նախարարների հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
 
ԱՊՀ մասնակից պետությունների ԿԳ նախարարները քննարկելու են մանկավարժական համալսարանների ռեկտորների խորհրդի ստեղծման հարցը: 
 
Նախատեսվում է նաև կլոր սեղան-քննարկում ԱՊՀ անդամ պետությունների զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:
 
Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: