Նորություններ

Կտրվի «Ես եմ» միջազգային կինոփառատոնի մեկնարկը

Ուշագրավ 2014-09-30

Ս.թ. հոկտեմբերի 1-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կմեկնարկի «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ:
«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը սկզբնավորվել է 2004 թվականից, իսկ 2007 թվականից այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
Փառատոնի նպատակն է օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը և դեմքը ժամանակակից կինոարվեստում, ինչպես նաև նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը:
 
Իր գործունեության ընթացքում «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը ձեռք է բերել լայն ճանաչում ու հեղինակություն: Կինոփառատոնի մրցութային ծրագրերին մշտապես մասնակցում են երիտասարդ կինեմատոգրաֆիստներ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և այլն:
 
«Ես եմ» 8-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնին ներկայացված 118 ֆիլմերից ընտրվել և մրցութային ծրագրերում կցուցադրվեն շուրջ 60 ֆիլմ: Կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կընձեռվի երիտասարդ կինոգործիչներին մասնակցելու ժամանակակից կինոարտադրության թեմայով քննարկումների:
 
Փառատոնի օրերին լույս կտեսնի «+Կինո» ամսագրի հատուկ համարը: 
«Ես Եմ» 8-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնի փակումը և մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:
 
Աղբյուրը` mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: