Նորություններ

Լևոն Արոնյանը կրկին հաղթանակ է տարել

Սպորտ 2013-03-18

Լոնդոնում ընթանում են հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրի ընթացքում Լևոն Արոնյանը մրցել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, որի հետ խաղն ավարտվել է 33-րդ քայլին, և հաղթող է դարձել հայազգի շախմատիստը: Վաստակելով 2,5 միավոր` Արոնյանն այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանը ներկայացնող երկու շախմատիստներ` Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը, ոչ ոքի են ավարտել իրենց պարտիան:

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Բորիս Գելֆանդ (Իսրայել)- Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) հանդիպումները շարունակվում են:
 
Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են 8 ուժեղագույն շախմատիստներ: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ կպայքարի աշխարհի թագի համար: Մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին:
 
Աղբյուրը` PanARMENIAN.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: