Նորություններ

Չեմ կասկածում հաղթանակիս. Արթուր Աբրահամ

Սպորտ 2014-09-29

Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամը տարել էր հաղթանակ, որից հետո նշել էր` սպասում է Ռոբերտ Շտիգլից-Ֆելիքս Շտուրմ մենամարտի արդյունքին: Մենամարտի հաղթողը հանդիպում կունենա հայ բռնցքամարտիկի հետ:
«Սմիթի հետ մենամարտում ներդրեցի մեծ ուժեր. նա շատ ամուր տղա էր: Ցանկանում էի գցել նրան, իսկ հետո ենթարկել նոկաուտի, սակայն չհաջողվեց, և հաղթեցի մրցավարների միավորներով:
 
Անհամբերությամբ սպասում եմ Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտին, որի հաղթողին հնարավորություն կտամ պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտելը հրաշալի է, և չեմ կասկածում հաղթանակիս: Մինչև կարիերայիս ավարտը չեմ բաժանվի WBO վարկածով չեմպիոնական գոտուց»,- նկատել է Աբրահամը:
 
Հիշեցնենք, որ Կիլ քաղաքում անցկացված մենամարտում 34-ամյա Աբրահամը 31-ամյա Սմիթին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (117:111, 117:111, 119:109)՝ երկրորդ անգամ պաշտպանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը:
 
Շտուրմի և Շտիգլիցի միջև մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին Շտուտգարտում: Ավելի վաղ Աբրահամը հայտարարել էր, որ այլևս չի մենամարտելու Ռոբերտ Շտիգլիցի հետ:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: