Նորություններ

Եվրոպական ժառանգության օրեր

Ուշագրավ 2014-09-27

Ս.թ. սեպտեմբերի 27-28-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրերը «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, որոնք նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին, վկայակոչված են ապահովելու ճամփորդություն՝ ճանաչելու մշակութային ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած մշակութային ժառանգության՝ պատմաճարտարապետական կոթողների և հոգևոր արժեքների անդառնալի կորուստը, վերապրելու պատմության անցած 100 տարիները և վերաարժևորելու հայ մարդու` մոխիրներից վերստին հառնող ստեղծագործ ուժը:
Այս տարի ևս բազմաթիվ պետական և մասնավոր թանգարաններ իրենց միջոցառումների հարուստ ընտրանին կներկայացնեն հանրությանը, դռները կբացեն նաև այն հուշարձան-հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար, մետրոպոլիտենի 3 կանգառներում կբացվեն ցուցահանդեսներ:
 
Այս տարի ժառանգության օրերի շրջանակում կմեկնարկի «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրով ծրագիրը, որի նպատակն է հետադարձ հայացք նետել դարասկզբի բախտորոշ իրադարձություններին և այդ ամենը վերապրածների ճակատագրերին: 
 
Որպես ծրագրի ամփոփում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կստեղծվի համապատասխան կայքէջ, որտեղ կզետեղվեն նյութերը, իսկ առավել հանգամանալից ներկայացված նյութերը կհրատարակվեն պատկերագրքով:
 
Հիշեցնենք, որ Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահաղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: 
 
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: 
 
Աղբյուրը` mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: