Նորություններ

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը կդառնա ավանդական

Սպորտ 2014-09-26

Համաձայն ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովի տեղեկացման` Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը, որն այս տարի կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 3-ից, կդառնա ավանդական:
«Մենք նախատեսում ենք անցկացնել մեր մեծագույն չեմպիոնների հիշատակին նվիրված մրցաշարեր: Նախկինում ունեցել ենք Տալի և Ալյոխինի հուշամրցաշար:
 
Այս տարի կանցկացնենք Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը: Նա մեծագույն չեմպիոն է, և այս տարի նշվում է նրա ծննդյան 85-ամյակը: Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 3-ին»,- նշել է Անդրեյ Ֆիլատովը:
 
Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929թ. հունիսի 17-ին Թբիլիսում, մահացել է 1984թ. օգոստոսի 13-ին Մոսկվայում:
 
Հայ գրոսմայստերն աշխարհի չեմպիոն է եղել 1963-1969 թվականներին: ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Համաշխարհային օլիմպիադայի 9-ակի չեմպիոն:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: