Նորություններ

Արմեն Աշոտյանը հանդես է եկել դասախոսությամբ

Կրթական 2014-09-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որը գտնվում է Էստոնիայում, այցելել է երկրի ամենախոշոր ու հեղինակավոր բուհերից մեկը՝ Տարտուի համալսարան, հանդիպում ունեցել ռեկտորի, ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնմանն առնչվող  մի շարք հարցեր, մասնավորապես`  ուսանողների և դասախոսների փոխանակման և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ:
 
Էստոնական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի բուհերին եվրոպական գիտակրթական նախագծերում ընդգրկվելու հարցում: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Տարտուի համալսարանում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան լսարան:
 
Տարտուի համալսարանում  նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել «ԵՄ-Հայաստան. հարաբերությունների հեռանկարներ գիտակրթական ոլորտում» թեմայով դասախոսությամբ: Նախարարը ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
 
Դասախոսության ավարտին Ա. Աշոտյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը:
 
Այդ համատեքստում նախարարը հատուկ ընդգծել է Հայաստանի դերը տարածաշրջանում որպես քրիստոնեական աշխարհի և եվրոպական քաղաքակրթական հիմնական հենարան:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: