Նորություններ

Հայ բռնցքամարտիկն անցկացրել է բաց մարզում

Սպորտ 2014-09-24

Արթուր Աբրահամը, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում “WBO” վարկածով աշխարհի չեմպիոն է, բաց մարզում է անցկացրել:
Մարզմանը, որին ներկա են եղել ԶԼՄ ներկայացուցիչներ և բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներ, ընթացել է Գերմանիայի Կիլ քաղաքում:
 
Բաց մարզում անցկացրել է նաև բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը:
 
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում “WBO” վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտը Արթուր Աբրահամի և Փոլ Սմիթի միջև:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: