Նորություններ

Աբովյանի թիվ 6-րդ ավագ դպրոցը հաղթեց «Զարթոնքի սերունդ» ինտելեկտուալ մրցույթում

Կրթական 2013-03-15

Աբովյանի N6 ավագ դպրոցը համարձակորեն և պատասխանատվությամբ մասնակցեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կազմակերպած «Զարթոնքի սերունդ» ինտելեկտուալ խաղին:

Թիմի անվանումը «Հայ արիներ» էր: Անվանումը պարտավորեցնող էր ոչ միայն մասնակիցներին, այլև ղեկավար Մ. Մադոյանին: Արժանապատիվ  խաղ ցուցադրելու համար  թիմը անցավ գործի ու արժանի հաղթանակը արդարացրեց հույսերը:

Առաջին խաղում «Հայ արիներ» թիմը մրցեց ԼՂՀ Ստեփանակերտի N11 դպրոցի «Առանիկ» թիմի հետ և հաղթեց 8-6 հաշվով: Երկրորդ հանդիպումը Արարատի շրշանի Զորակ գյուղի «Մոնթե» թիմի հետ էր: Համառ պայքարում 7-6 հաշվով հաղթեցին «Հայ արիներ»-ը : Շնորհավորում ենք  թիմին …Լինեք հայ արիների արժանի սերունդ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: