Նորություններ

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» մրցույթ-փառատոնը մեկնարկում է

Ուշագրավ 2014-09-23

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» խորագիրը կրող հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնը մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից է, որի առանցքային նպատակն է պահպանել հեքիաթասացության դարավոր ավանդույթները, մոռացությունից փրկել տեղական խոսվածքները, նպաստել ազգային փոքրամասնությունների միջև փոխհաղորդակցման ակտիվացմանը:
Մրցույթ-փառատոնի ընտրական փուլ անցած մասնակիցները սեպտեմբերի 26-ին և 27-ին կմրցեն Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխություն: 
 
Մրցույթ-փառատոնի նախընտրական մարզային փուլն իրականացվել է հունիսի 25-ից հուլիսի 25-ը մարզերում:
 
Փառատոնին առանց տարիքային սահմանափակման մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվում են բացառապես բարբառներով: Նախապատվությունը տրվում է ավանդական ժողովրդական հեքիաթին:
 
Հեքիաթասացության և բարբառի 6-րդ փառատոնին մասնակցում են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ասորիներ, հույներ, վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, գերմանացիներ, լեհեր, եզդիներ, քրդեր և հրեաներ:
 
Աղբյուրը` mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: