Նորություններ

«Անկախ իմ երկիր»

Կրթական 2014-09-22

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճի մուտքից արդեն զգացվում էր «Անկախ իմ երկիր» խորագիրը կրող գրական-երաժշտական միջոցառման փոթորկահույզ, արբեցնող և յուրօրինակ ոգին:
Դահլիճում թևածում էր հայրենասիրական շունչը, հնչում էր խրոխտ երգն ու ներկայացվում էր պարը:  
 
Աշակերտների ազատ ու անկաշկանդ խոսքը կերտում էր ազատ ու անկախ Հայաստանը, որն  ընդամենը 23 տարեկան է:  
 
Տոնացույցի լուսավոր օրվա՝ Անկախության տոնի կապակցությամբ բոլորին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը` նշելով, որ այս տոնը համայն հայության հոգու և սրտի տոն է:
 
Թող հարատև լինի մեր Հայրենիքի խաղաղությունը, թող ամենուր հնչեն ազատ ու անկախ Հայաստանի զանգերը…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: