Նորություններ

Առողջական գերազանց վիճակը երաշխիք չէ

Ուշագրավ 2014-09-22

Վարակները կարող են սպառնալ օրգանիզմին, եթե անգամ այն գերազանց վիճակում է: Վաշինգտոնի համալսարանին կից բժշկական դպրոցի աշխատակիցները փաստում են, որ նույնիսկ առողջ մարդիկ կարող են մեծաքանակ վտանգավոր վարակների կրող հանդիսանալ:
Գիտնականները նման բացահայտում են արել` հետազոտելով 18-ից 40 տարեկան շուրջ 102 կամավորի օրգանիզմ:
 
Փորձաքննության համար մասնագետները նմուշներ են վերցրել մասնակիցների քթից, մաշկից, բերանի խոռոչից, վագինայից և աթոռակից:
 
Նրանց  92%ի մոտ առնվազն մեկ տեսակի վարակ է հայտնաբերվել, իսկ որոշ մասնակիցների մոտ մինչև 15 վարակ է բնակվել:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: