Նորություններ

Մխիթարյանը վնասվածք է ստացել

Սպորտ 2014-09-22

Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել: Հենրիխ Մխիթարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Դորտմունդի Բորուսիայի և Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը պատմել է վնասվածքի մասին:
«Խաղային այդ իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Երեկ և այսօր արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա: 
 
Այս պահին ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտևի ապաքինումը: Նախնական ստուգումներից հետո ասել են 4 շաբաթ»,- նշել է Մխիթարյանը:
 
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ամենայն հավանականությամբ բաց է թողնելու Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երևանում:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: