Նորություններ

Հայ գրոսմայստերը` շվեյցարական մրցաշարի մասնակից

Սպորտ 2014-09-18

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի «Շախմատային մարտահրավեր» մրցաշարին: Շախմատային մրցաշարն անց է կացվելու 2015 թվականի փետրվարի 15-ից 19-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում:
Մրցաշարի շրջանակներում հայ շախմատիստի մրցակիցներն են լինելու հնդիկ Վիշվանաթան Անանդը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը և Սերգեյ Կարյակինը։
 
Հիշեցնենք` «Մեծ սաղավարտի» 2014թ. առաջնության շրջանակներում հայ գրոսմայստերը երրորդ տուրից հետո ունի 5 միավոր:
 
Աղբյուրը՝ armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: