Նորություններ

Ստեղծվել է բջիջների նոր տեսակ

Ուշագրավ 2014-09-17

Գիտության ակնհայտ զարգացումը հնարավորություն է տալիս տարատեսակ խնդիրների լուծման, նոր երևույթների բացահայտման: Այսպես` գիտնականներն ստեղծել են նոր բջիջներ, որոնք ավելի շատ պետք է համապատասխանեն արհեստական օրգանների արտադրությանը, քան գործող իրական բջիջները:
Թեորիապես ցողունային բջիջներն ընդունակ են ցանկացած տեսակի բջջի վերափոխման, ինչն էլ թույլ է տալիս նրանց վերականգնել վնասված օրգանները: Սակայն որոշ տեսակի ցողունային բջիջներ առանձնապես ճկուն չեն:
 
Նոր բջիջների «հիշողությունը» մաքուր է, այն մաքրված է լինում մի շարք մեթիլացված մարկերներից, ինչը նշանակում է, որ նրանց վարքն առավել կանխատեսելի և կառավարելի է դառնում:
 
Բջջի նոր տեսակը ստանալ հաջողվել է “Nanog” և “Klf2”, ինչպես նաև՝ “Klf4” և “Tfcp2l1” գեների կրկնօրինակաման օգնությամբ:
 
Աղբյուրը` www.tert.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: