Նորություններ

Հայ գրոսմայստերը տարել է առաջին հաղթանակը

Սպորտ 2014-09-16

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլի երկրորդ տուրում: Շախմատային մրցաշարն անց է կացվում Իսպանիայի Բիլբաո քաղաքում:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին։ Պարտիան ավարտվել է 51-րդ քայլում:
 
Տուրի մյուս պարտիայում հնդիկ Վիշվանաթան Անանդը սևերով հաղթել է իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսին:
 
Երկրորդ տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր։ Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Անանդը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: