Նորություններ

Գրանցած ցուցանիշով Հայաստանը միակն էր

Սպորտ 2014-09-15

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը, որն անց էր կացվում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, եզրափակվել է:
Հայաստանն այդ մրցաշարում բոլոր քաշային կարգերից ուներ ներկայացուցիչներ, որոնցից, սակայն, երկուսը նվաճեցին ոսկե մեդալ: Ըստ որում` այս ցուցանիշով Հայաստանը միակն էր ներկայացված երկրների շարքում:
 
Այսպես` առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
 
Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) մեդալներ չնվաճեցին: Վարշամ Բորանյանը վնասվածքի պատճառով պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: