Նորություններ

ՀՀ և ԼՂՀ պատվիրակությունները կմասնակցեն միջազգային գիտաժողովի

Ուշագրավ 2014-09-12

ՀՀ և ԼՂՀ պատվիրակություններն առաջին անգամ մասնակցելու են «Արևելյան Գորգերի Միջազգային գիտաժողով» կազմակերպության` «ԻԿՕԿ»-ի (ICOC) հերթական «Գորգի շրջագայությունը» ծրագրին և դրա շրջանակներում իրականացվող գիտաժողովին:
Գիտաժողովը, որին ՀՀ և ԼՂՀ պատվիրակությունները ներակայանալու են Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի և Ստեփանակերտի երկրա¬գիտական թանգարանի, գլխավորությամբ, անց է կացվելու ս.թ. սեպտեմբերի 15-21-ը Վիեննայում և Բուդապեշտում: 
 
Միջացառման մասնակիցների թվում են նաև ԱՄՆ-ից Հայկական գորգերի ասոցիացիան, Փարիզից Բերճ Աշճյանն իր անձնական հավաքածուով, Շվեցարիայից Պետեր Գմյուրը, Վիեննայի Մխիթարյան միաբանությունը և Վիեննայի Գեորգ և Ազնիվ պատկերասրահը:
 
Միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայկական գորգերի ասոցիացիայի Եվրոպայի մասնաճյուղի ներկայացուցիչ Արթուր Թելֆեյանի նախաձեռնությամբ և մասնակի հովանավորությամբ Վիեննայի Սանս Սուսի (Sans Souci) սրահում կազմակերպվելու է հայկական արձանագրությամբ գորգերի ցուցա¬հանդես, որի ընթացքում հայկական մշակույթն առավելագույնս արժևորելու նպա¬տակով ներկայացվելու են նաև հայկական գորգի վերաբերյալ դասախոսություններ:
 
Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայկական արձանագրությամբ ձեռագործ հին գորգերի ու տեքստիլի ցուցադրման միջոցով փաստելու գորգա¬գործության հայկական ծագման և համաշխարհային գորգարվեստում ունեցած մեծ դերի մասին: Այն նաև ընդգծում է միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող «Գորգի շրջագայություններ» ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության կարևորությունը:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: