Նորություններ

Հայ շախմատիստը՝ բրոնզե մեդալակիր

Սպորտ 2014-09-12

«Մեջիք Էքստրեմադուրա» խմբի կազմում հանդես եկող հայ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը նվաճել է բրոնզե մեդալ: Իսպանիայի ակումբային առաջնությունն ընթացել է Լինարեսում:
«Մեջիք Էքստրեմադուրան» 14 հնարավորից վաստակել է 10 միավոր։ 12 միավորով չեմպիոն է դարձել «Մերիդան»:
 
Վերջին տուրում Սարգսյանը հաղթել է վենեսուելացի Էդուարդո Իթուրիզագային, իսկ «Մեջիք Էքստրեմադուրան» 5։1 հաշվով առավելության է հասել «Էքուիգոմայի» նկատմամբ:
 
Աղբյուրը՝ armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: