Նորություններ

Աշխատանքային այց Բրյուսել

Կրթական 2014-09-11

Մեկնարկած ուսումնական տարին հագեցած է կրթական հարցերին առնչվող աշխատանքային հանդիպումներով և այցերով, որոնք կրում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բնույթ:
Այսպես` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ս.թ. սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում:
 
Այցի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ մի շարք կազմակերպչական հարցերի շուրջ, որոնք առնչվում են 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին:
 
Այցի ընթացքում անց են կացվելու քննարկումներ նաև Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքների, Բոլոնիայի գործընթացի համատեքստում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին Եվրահանձնաժողովի շարունակական աջակցության և այլ հարցերի վերաբերյալ:
 
Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: