Նորություններ

Կտրվի մեկնարկը «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնի

Ուշագրավ 2014-09-11

Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության կայքի տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ս.թ. սեպտեմբերի 11-15-ը կիրականացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային երրորդ ֆոլկլորային փառատոնը:
Փառատոնն անց է կացվելու ՀՀ մշակույթի նախարարության և «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
 
Ֆոլկլորային փառատոնին մասնակցելու են ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից և Լեհաստանից: 
 
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ համերգներ, երթեր, ցուցահանդեսներ և ճանաչողական էքսկուրսիաներ Երևանում, Էջմիածնում, Աշտարակում, Բյուրականում, Ամբերդում, Գառնիում, Գեղարդում, Ուջանում և այլ վայրերում:
 
Նախատեսվում են հանդիպումներ ուսանողների հետ «Խաղաղության մշակույթ» թեմայով և մշակութային փոխանակությունների այլ ծրագրեր:
 
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնը միտված է նպաստելու գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը և մշակույթի հանրահռչակմանը:   
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: