Նորություններ

Ստեղծվել է սևացող գիրք

Ուշագրավ 2014-09-10

Գիրքը, որն ընթերցանության ընթացքում աստիճանաբար սևանում է, հեղինակել է բրիտանացի արվեստագետ Քամիլ Լեպրուստը: Սեպտեմբերի վերջին գիրքը կներկայացվի “London Art Book Fair” գրքի ամենամյա տոնավաճառում:

Նման գիրք ստանալու համար բրիտանացին հատուկ տերմոթուղթ է օգտագործել: Ընթերցողն ընդամենը չորս ժամ է ունենում կարդալու համար մինչ տեքստն ամբողջությամբ կսևանա:

Լեպրուստի գրքում պետք է հասցնել կարդալ Ալիս Վալեսի “Anastylosis”-ը, ինչպես նաև Թ. Ս. Էլիոթի “The Love Song of J Alfred Prufrock”-ը:
 
Արվեստագետը նշել է, որ այս աշխատանքի շնորհիվ դատողություններ է անում գրքի արժեքի մասին որպես օբյեկտի՝ անկախ դրա բովանդակությունից: 
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: