Նորություններ

Հայ մարզիկները մեդալներ չեն նվաճել

Սպորտ 2014-09-10

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը, որը մեկնարկել էր Տաշքենդում, եզրափակվել է: Ուզբեկստանի մայրաքաղաքում թիմային հաշվարկում հաղթել են ռուսները, որոնք 8 քաշային կարգերում նվաճել են 5 ոսկե մեդալ:
Հյուսիսային Կորեայի, Թուրքիայի և Ադրբեջանի ըմբիշներն արժանացել են մեկական ոսկե մեդալի:
 
Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացել էր 5 ըմբիշներով: Հայ մարզիկները, սակայն, մեդալներ չեն նվաճել:
 
Սեպտեմբերի 12-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:
 
Հայաստանի հավաքականի կազմում են Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: