Նորություններ

Հայկական արվեստի 4-րդ փառատոնն ավարտվել է

Ուշագրավ 2014-09-09

Գեորգեն քաղաքում (Տրանսիլվանիա) սեպտեմբերի 5-ին մեկնարկած Հայկական արվեստի 4-րդ փառատոնը եզրափակվել է սեպտեմբերի 7-ին:
Փառատոնը նախաձեռնվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության, Գեորգենի հայ կաթողիկե թեմի և Գեորգենի քաղաքային թանգարանի համատեղ ջանքերով։
 
Փառատոնի շրջանակներում, Հայաստանի դեսպանության հովանու ներքո և պատմաբան, պրոֆեսոր Դեսո Գարդայի կազմակերպմամբ անցկացվել է հայագիտական գիտաժողով 17-20-րդ դարերում Տրանսիլվանիայի հայերի պատմությունն ու ինքնության խնդիրների վերաբերյալ:
 
Կոնֆերանսին զեկույցներով հանդես են եկել անվանի պատմաբաններ և հայագետներ Կլոդ Մութաֆյանը (Փարիզ), Շանդոր Օզեն (Բուդապեշտ), Հունգարական Ակադեմիայի անդամ Շանդոր Պալը, Զոլթ Մագյարը, Շարոլտա Իշեկուցը, Իշտվան Շարանը, Մարիա Պողոսը, Սիլարդ Սեկելին:
 
Գեորգեն կատարած այցի շրջանակներում դեսպան Գասպարյանը հանդիպում է ունեցել քաղաքապետ Յանոշ Մեզեյի հետ: Կարևորելով Գեորգենի հայ համայնքի պատմական դերը քաղաքի զարգացման գործում` քաղաքապետ Յանոշ Մեզեյն իր լիակատար աջակցությունն է հայտնել հայկական ավանդույթների և ինքնության պահպանման ուղղությամբ տեղական հայկական կազմակերպության գործունեությանը:
 
Փառատոնը զուգորդվել է համայնքային նշանակության հոբելյանական մի շարք միջոցառումներով, այդ թվում՝ հանդիսությամբ նշվել են տեղի հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման 280-ամյակը, հայկական հոգևոր երգչախմբի 25 և Գեորգենի Հայ-կաթոլիկ միության 5-ամյակները:
 
Աղբյուրը՝ www.mfa.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: