Նորություններ

Բաց դաս՝ Ստեփանավանի թիվ 2 դպրոցում

Կրթական 2013-03-14

Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 8-րդ-ա դասարանում անցկացվեց բաց դաս կենսաբանություն առարկայից: «Մարսողություն» թեմայով դասը վարում էր ուսուցչուհի Անահիտ Ջիլավյանը:

Դասի ընթացքում աշակերտներն ամփոփեցին իրենց գիտելիքները «Մարսողություն» թեմայից, ներկայացրին սննդի փոփոխությունը մարսողական համակարգի տարբեր բաժիններում, կարևորեցին սննդի նշանակությունը առողջ ապրելակերպում:

Աշակերտները մեկնաբանեցին աղեստամոքսային վարակները, ճիճվային հիվանդությունները, սննդային թունավորումները և նրանց կանխարգելման միջոցները: Քննարկեցին առաջին օգնության միջոցները  սննդային թունավորումների դեպքում:
 
Դասին դիտվեց տեսաերիզ և շնորհանդես «Մարսողություն» թեմայի վերաբերյալ, ընդլայնվեցին աշակերտների կարողությունները, իրենց գիտելիքները գործնականում   կիրառելու հմտությունները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: