Նորություններ

Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել

Սպորտ 2014-09-08

“Sinquefield Cup” շախմատային մրցաշարի վերջին տուրի շրջանակներում անցկացված Լևոն Արոնյան-Ֆաբիանո Կարուանա խաղում գրանցվել է ոչ ոքի:
Պարտիան ավարտվել է 30-րդ քայլում: Հայաստանի հավաքականի առաջատարը խաղացել է սպիտակներով, սակայն չի կարողացել ռևանշի հասնել առաջին շրջանում կրած պարտության համար:
 
Կարուանան 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր՝ զբաղեցնելով առաջին տեղը:
 
Աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը 5.5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը 5 միավորով եզրափակել է բուլղարացի Վեսելին Տոպալովը:
 
Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտել է 4 միավորով՝ 1 հաղթանակ, 3 պարտություն և 6 ոչ ոքի: Հայ գրոսմայստերը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ բաժանել է 4-5-րդ տեղերը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: