Նորություններ

Ավարտվել է Լևոն Արոնյան-Հիկարու Նակամուրա խաղը

Սպորտ 2014-09-04

“Sinquefield Cup” շախմատային մրցաշարի շրջանակներում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Պարտիան ավարտվել է 44-րդ քայլում։ Առաջին շրջանում գրոսմայստերները նույնպես բաժանվել էին խաղաղությամբ:
 
Իտալացի Ֆաբիանո Կարուանան երկրորդ հաղթանակն է տարել բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի միջև պարտիան ավարտվել է ոչ ոքի:
 
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Կարուանան: Արոնյանն ունի 2 միավոր և Նակամուրայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: