Նորություններ

Համերգ՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին

Ուշագրավ 2014-09-04

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնած սեպտեմբերյան միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 11-ին կայանալու է համերգ՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին:
Համերգի ընթացքում ելույթ է ունենալու Գյուրջիևի անվան համույթը (Լևոն Իսկենեան` գեղ. ղեկավար, դաշնամուրային և վոկալ-դաշնամուրային ստեղծագործություններից գործիքավորում ժող. նվագարանների համար):
 
Սեպտեմբերի 17-ին արվեստի կենտրոնում տեղի է ունենալու Հայաստանի Անկախության տոնին նվիրված համերգ:
 
Դասական երաժշտության համերգաշարի ընթացքում դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանն ու սոպրանո Աննա Պողոսյանը ներկայանալու են սիրված մեղեդիներով:
 
Հավելենք` սեպտեմբերի 24-ին կայանալու է վոկալ երաժշտության համերգ «Կադենցա» մենակատարների անսամբլի մասնակցությամբ:
 
Սեպտեմբերի 27-ին ԳԱԿ-ում հնչելու է ջազ երաժշտություն Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ (Արմեն Հյուսնունց՝ գեղ. ղեկավար և դիրիժոր):
 
Աղբյուրը` www.cmf.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: