Նորություններ

Գիտելիքի, գրի և դպրության օրվան նվիրված միջոցառումներ

Ուշագրավ 2014-08-30

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ` ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, այսպես` սեպտեմբերի 1-ին` ժամը 09:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում կներկայացվի «Հայոց հին ու նոր այբբենարանները» խորագրով ցուցադրություն:
Ցուցադրության ընթացքում կտրվեն տեղեկություններ Աբգար Դպիր Թոխաթեցու 1567թ. Կ. Պոլսում հրատարակած հայերեն առաջին հնատիպ տպագիր այբբենարանի` «Փոքր քերականություն կամ այբբենարանի» վերաբերյալ:
 
Սեպտեմբերի 1-ին` ժամը 09:00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կբացվի «Գիտելիքը ուժ է» խորագրով ցուցադրությունը: Կներկայացվեն գիտության տարբեր բնագավառներին նվիրված գրքեր:
 
Ժամը 14:00-ին նույն գրադարանում կներկայացվի «Գիտության հաղթանակը» խորագրով  թատերականացված բեմադրությունը: Կլինեն նաև գիտությանը նվիրված այլ անդրադարձներ` կրտսեր և միջին տարիքի դպրոցականների մասնակցությամբ:
 
Աղբյուրը` mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: