Նորություններ

Աշխարհի չեմպիոնը պարտվել է

Սպորտ 2014-08-30

Շախմատի` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվել է իտալացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանայի հետ անցկացված խաղում:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող “Sinquefield Cup”-ի երրորդ տուրի պարտիայում Կարլսենը ստիպված է եղել պարտությունն ընդունել 34-րդ քայլում:
 
Կարուանան երեք տուրերում տարել է նույնքան հաղթանակ և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարլսենը վաստակել է 1 միավոր:
 
Ըստ որում` երրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Երկու շախմատիստներն էլ ունեն 1,5-ական միավոր և կիսում են երկրորդ տեղը:
 
Ամերիկացի Հիկարու Նակամուրան սևերով պարտվել է բուլղարացի Վեսելին Տոպալովին: Նրանք վաստակել են մեկական միավոր:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: