Նորություններ

Նոր նյութը կարող է ախտորոշել ու բուժել քաղցկեղը

Ուշագրավ 2014-08-29

Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները ստեղծել են նանոպորֆիրն անվամբ նանոմասնիկ, որը կարող է օգնել քաղցկեղի ախտորոշման և բուժման հարցում:
Դա մոլեկուլների մի փունջ է, որում հիդրոֆիլային «գլխիկները» դեպի դուրս են նայում, իսկ հիդրոֆոբ «պոչիկները»՝ դեպի ներս: Յուրաքանչյուր մոլեկուլում պորֆիրինի օրգանական միացություններ կան: Նորաստեղծ մասնիկները հեշտությամբ մուտք են գործում քաղցկեղածին բջիջներ և կուտակվում այնտեղ:
 
Հենց դրա շնորհիվ է, որ նրանք կարող են բարձրացնել ուռուցքի սկանավորման հակադրությունը:
 
Գոյություն ունի նանոմասնիկի օգտագործման մեկ այլ տարբերակ ևս՝ մասնիկները բեռնել հակաքաղցկեղային դեղամիջոցներով կամ դրանք տաքացնել այնպես, որ հնարավոր լինի ուռուցքը ներսից այրել: Արդյունքում քաղցկեղի դեմ գործող ունիվերսալ նանոռոբոտներ են ստացվում:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: