Նորություններ

Աշխարհում առաջին անգամ 3D տպիչով ստեղծել են ողնոսկր

Ուշագրավ 2014-08-28

12-ամյա տղան տառամպում էր ողնաշարի վերին հատվածում չարորակ ուռուցքից: Անհրաժեշտ էր հեռացնել ոսկրային մի հատված՝ քաղցկեղի տարածումը կանխելու համար, սակայն բժիշկները ավանդական իմպլանտի փոխարեն, որը պտուտակների ու ցեմենտի շնորհիվ է ամրացվում, նոր մեթոոդ են օգտագործել:
Չինաստանի Պեկինի համալսարանի բժիշկները բժշկության պատմության մեջ բոլորովին նոր, շրջադարձային քայլ են կատարել: Նրանք 3D տպիչով ստեղծված իմպլանտով հաջողությամբ փոխպատվաստել են 12-ամյա տղայի ողնոսկրի մի հատվածը: Բժիշկները պնդում են, որ տեղադրված իմպլանտը ոսկրերի հետ ավելի լավ կմիաձուլվի և կկրճատի վերականգնման ու առողջացման գործընթացի ժամանակը:
 
Տիտանիումի փոշին հաճախ է օգտագործվում օրթոպեդիկ իմպլանտների մեջ, սակայն սա առաջին անգամն է, որ 3D տպիչ է օգտագործվել այն` եռաչափ օբյեկտի տեսքով  կարծրացնելու համար այնպես, որ այն ճշգրտորեն համապատասխանի կոնկրետ հիվանդի առանձնահատկությունենրին:
 
Իմպլանտը ստեղծվել էր այնպես, որ այն կատարյալ հագներ շրջապատող ոսկրերին՝ առաջին և երրորդ ողնոսկրերին, այդ իսկ պատճառով այն ամրացնելու համար քիչ բան էր անհրաժեշտ: Բժիշկները փոքրիկ անցքեր են բացել իմպլանտի մեջ այնպես, որ ոսկրերը կարողանան աճել մետաղի միջով, որի արդյունքում, ի վերջո, այն ամբողջությամբ կմիաձուլվի ողնաշարային սյունին: Երբ դա տեղի ունենա, հավանականությունը 0 է, որ իմպլանտը կշարժվի կամ կթուլանա: Այն ինչ ավանդական եղանակով տեղադրված իմպլանտները կարող են խնդիրներ առաջացնել, եթե ամրացումը անբավարար է միգրացիան դադարցնելու համար:
 
Պեկինի համալսարանի գիտնականների թիմը 3D տպիչով օրթոպեդիկ իմպլանտների մասին իրենց հետազոտությունները սկսել են դեռ 2009թ.-ին և փորձեր անցկացրել 2012թ.-ին: Սա առաջին հնարավորությունն էր, որ նրանք ունեին բժշկական նոր մեթոդը հիվանդին բուժելու նպատակով օգտագործելու համար: Նախկինում կենդանիների վրա անցկացված փորձերը վստահություն են ներշնչել բժիշկներին առաջին անգամ մեթոդն իրականացնել նաև մարդու վրա:
 
Բժիշկները հույս են հայտնել, որ 3D տպիչով օրթոպեդիկ իմպլանտները վիրահատություններն ավելի արդյունավետ ու հիվանդների համար քիչ ցավոտ կդարձնեն:
 
Աղբյուրը՝ Blognews.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: