Նորություններ

Արոնյանը և Նակամուրան ոչ-ոքի են խաղացել առաջին տուրում

Սպորտ 2014-08-28

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք գերմրցաշարին` «Sinquefield Cup»-ին:
Մրցաշարին մասնակցում են նաև՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամորան, Վեսելին Տոպալովը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Մրցաշարը, որի միջին վարկանիշը 2802 է, տևելու է օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը:
 
Առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է տանտերերի ներկայացուցչի՝ Նակամուրայի հետ: 40-րդ քայլին կողմերը համաձայնվել են ոչ-ոքիի:
 
Արոնյան - Նակամուրա՝ 1/2:1/2
 
Տոպալով - Կարուանա՝ 0:1
 
Վաշյե-Լագրավ - Կարլսեն՝ 1/2:1/2
 
Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: