Նորություններ

Նոր անվաչմուշկներով 90 րոպեում կանցնեք 16 կլիոմետր (Տեսանյութ)

Ուշագրավ 2014-08-27

Հեշտորեն կառավարվող այս անվաչմուշկները գործում են էլեկտրաշարժիչով։ Աջ ու ձախ անիվները միկրոչիպերի շնորհիվ սինխրոն են շարժվում։
Եթե ավանդական չմուշկներն ընդհանրապես չեն պահանջում կոշիկներ, ապա RocketSkates անվաչմուշկները բացառում են միայն բարձրակրունկները, քանի որ դրանց կառավարումը կատարվում է ոտնաթաթով. թաթն իջեցնելով չմուշկները տեղից պոկվում են  և արագություն հավաքում, կրունկն իջեցնելով՝ արգելակվում։
 
RocketSkates չմուշկները հնարավոր չէ սահմանվածից արագ կամ երկարատև քշել. Rocket Red-ը աշխատում է 45 րոպե (10 կմ), Terminator Chrome-ը՝ 70 րոպե (13 կմ), Deep Space Black-ը՝ 90 րոպե (ավելի քան 16 կմ)։
 
Չնայած Acton ընկերության այս արպրանքատեսակը մի քանի անհարմարություններ էլ ունի՝ դրանցով քայլողը բավական ծիծաղելի տպավորություն է  գործում, մեծ է ծնկները վնասելու հավանականությունը, սակայն պոտենցիալ գնորդներն արդեն իսկ էլեկտրական անվաչմուշկների սերիական արտադրության համար կես մլն դոլար են տրամադրել, ինչը նախանշվածից 9 անգամ ավել է։
 
Աղբյուրը՝ 21tv.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: