Նորություններ

Էլինա Դանիելյանը պարտվեց, բայց Մհեր Հովհաննիսյանն ու Ռուսլան Կուրայանը հաջողություններ գրանցեցին

Սպորտ 2014-08-27

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկել է ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրին, որին մասնակցում է նաև շախմատի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը:
Oգոստոսի 26-ին, կայացել է երկրորդ տուրը: Դանիելյանը սև խաղաքարերով զիջել է Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինային: Առաջին տուրում Դանիելյանը Տատյանա Կոսինցեվայի հետ ոչ-ոքի է խաղացել:
 
Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Բելգիա) Բրասշաատ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 166 մասնակիցների մեջ գրավել է առաջին տեղը: Հովհաննիսյանի հետ հավասար արդյունք է ցույց տվել գրոսմայստեր Էրիկ Վան դեն Դոելը (Հոլանդիա), բայց նա հայ շախմատիստին զիջել է լրացուցիչ ցուցանիշներով: 7 միավորով երրորդ տեղում է հայտնվել բելառուս գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը:
 
Միջազգային վարպետ Ռուսլան Կուրայանը (Ուկրաինա) Գերմանիայում կայացած բաց մրցաշարում 9 հնարավորից հավաքել է 7,5 միավոր և 228 մասնակիցների մեջ բաժանել է 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Կուրայանին շնորհվել է երրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել գերմանացի գրոսմայստեր Ռենե Շտերնը:
 
Աղբյուրը՝ News.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: