Նորություններ

Կարեն Գրիգորյանը դարձավ շախմատի աշխարհի փոխչեմպիոն

Սպորտ 2014-08-25

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց ուսանողների 13-րդ շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Ռուսաստանի ներկայացուցիչներ Սանան Սյուգիրովի և Իվան Բուկավշինի հետ միասին ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով դարձավ աշխարհի փոխչեմպիոն:
Մեր մյուս երկու շախմատիստներից Զավեն Անդրիասյանը 6,0 միավորով 7-րդ տեղում է, Տիգրան Պետրոսյանը 5,0 միավորով 20-րդ տեղում: Ուսանողուհիների պայքարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը 5,5 միավորով պայքարն ավարտեց 6-րդ հորիզոնականում:
 
Աղբյուրը՝ Aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: