Նորություններ

Տուրօպերատորնե՞ր, տուրգործակալնե՞ր, թե՞ առցանց շփում

Ուշագրավ 2013-03-13

Ինչպե՞ս ենք մենք կազմակերպում մեր ճանապարհորդական ծրագրերը. վերջին պահին հապճեպ կարգով հաճախ դիմելով ընկերների, ակտիվ հանգստացողների խորհուրդներին կամ ընտրելով առավել հարմար տարբերակը տարրատեսակ տուրգործակալների կամ տուրօպերատորների առաջարկների զամբյուղից:

Յուրաքանչյուր աղբյուրին էլ դիմելիս հարկավոր է հաշվի առնել և հաշվարկել հնարավոր վտանգները և խաբեության հնարավորությունները կամ առավելությունները: 

Կարելի է դիմել մի շարք կազմակերպիչների, լինեն դրանք ֆիզիկական, թե առցանց, որոնք լավագույնս կկազմակերպեն հանգիստը: Այսօր արդեն գործում են մեծ, միջին և փոքր բիզնես ունեցող մի շարք տուրիստական միավորներ, գործակալներ, որոնք, կարծես, հոգում են հանգստի յուրաքանչյուր մանրուքի համար: 
 
Նախընտրում ենք ծովային հանգիստ (http://www.inlobby.com/r/rimini.html), կրուիզ լավագույն զբոսանավերով (http://www.inlobby.com/r/crete_greece.html), միջին ճանապարհորդական բյուջեով հյուրանոցներ կամ հանգստյան տներ, լեռնադահուկային մարզաձևի սիրահար ենք (http://www.inlobby.com/r/saint moritz.html), թե ցանկանում ենք երկրպագել մեր երկրի հավաքականին այս կամ այն վայրում. ներկայիս ժամանակներում դա հոգ չէ, հարկավոր է պարզապես ընտրել ճանապարհորդության նախընտրելի տեսակը և կազմակերպչին: 
 
Լավագույն ընտրությունը կատարելու համար, նախ, հարկավոր է տարանջատել տուրգործակալներին տուրօպերատորներից: Հաճախ չենք էլ տարբերակում տուրօպերատոր, թե տուրգործակալ: Սակայն տուրիստական ոլորտում երկուսի գործն էլ փոխկապակցված է և միևնույն ժամանակ տարանջատված: 
 
Տուրօպերատորները հիմնականում ընկերություններ են, գնում են տուրփաթեթներ, պայմանավորվածություններ ձեռք բերում մի շարք ընկերությունների հետ ուղևորների փոխադրման, զբոսաշրջության այցերի վերաբերյալ և, այսպիսով, մատուցում հաճախորդներրին նախապես գնված տուրփաթեթներ: Տուրօպերատորներն էլ իրենց հերթին փոխանցում են գնված փաթեթների առաջարկները տուրգործակալություններին, որոնք իրացնում են առաջարկը: 
 
Տուրգործակալներն իրականացնում են տուրփաթեթեների վաճառք, ինչպես, օրինակ, հյուրանոցային առաջարկներ, ավիատոմսեր, էքսկուրսիաներ: Տուրգործակալները կարող են լինել ինչպես անհատ ֆիզիկական անձինք, այնպես էլ ընկերություններ: Տուրգործակալները վերավաճառում են տուրօպերատորներից գնված տուրփաթեթները: 
 
Վերջիններիս դրական և բացասական կողմերը բնութագրելիս` հաճախ առանձնացվում է տուրօպերատորների կարևորությունը, քանի որ տուրօպերատորները նախապես գնում են տուրփաթեթներ, և իրենց առջև խնդիր է դրվում իրացնել տուրփաթեթը, ինչի շնորհիվ հաճախ տեսնում ենք էապես ավելի ցածր գնով առաջարկներ: Տուրգործակալների առջև ծառացած է միևնույն ժամանակ մեկ այլ խնդիր. առանց իրացման որևէ պարտավորվածությունների վաճառել շահավետ տարբերակը հաճախորդներին: 
 
Տուրիստական սեկտորի վերլուծաբանների կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ հաճախորդների կշռարար զանգվածը նախընտրում է գործ ունենալ անմիջապես տուրօպերատորների հետ` առանց միջնորդների: Մինչդեռ տուրգործակալներին դիմում է հաճախորդների այն զանգվածը, որը նախընտրում է զերծ մնալ լրացուցիչ ուսումնասիրություներից և վստահել գործակալին սեփական ուղևորության կազմակերպման հարցում: 
 
Իսկ ինչպիսի՞ դերակատարություն ունեն առցանց համակարգերը
 
Միջազգային աղբյուրների համաձայն` բոլորովին չեզոք: Լինեն դրանք հյուրանոցային, ավիատոմսերի, թե էքսկուրսիաների առաջարկներ` առցանց ամրագրման հարթակները ներկայացնում են նման աղբյուրներից ստացված տվյալները և ընձեռում հաճախորդին ընտրելու հնարավորություն: 
 
Տուրիստական ոլորտի շուկայագետները նման առցանց համակարգերի առավելությունն են համարում թերևս ընտրության մեծ հնարավորությունը, առաջարկների հանգամանալից նկարագրությունը, միջնորդների բացակայությունը, արագ ամրագրման և հաստատման կարևորությունը, ինչպես նաև գործարքների կնքումը` առանց միջնորդավճարների: 
 
Օգտվելով համացանցի հնարավորությունից` հաճախորդները նախընտրում են անձամբ տեսնել առաջարկները, համեմատել գնային սահմանները, նույնիսկ անձամբ կապ հաստատել հյուրանոցների կամ ավիափոխադրողների սպասարկման կենտրոնների հետ (http://www.inLOBBY.com), ընտրել համեմատության արդյունքում և ստանալ արագ հաստատում: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: