Նորություններ

Շախմատային օլիմպիադա. 10-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցները

Սպորտ 2014-08-12

Նորվեգիայի Տրյոմսո քաղաքում այսօր՝ օգոստոսի 12-ին, տղամարդկանց և կանանց մրցաշարերում կայանալու է 10-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Սերբիայի հետ: Բոլոր չորս պարտիաները խաղաղ ելք ունեցան: Վերջնարդյունքում՝ 2-2:
 
Իսկ կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը մրցեց մրցաշարի միանձնյա առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ և պարտվեց 1.5-2.5 հաշվով:
 
Մեր շախմատիստուհիներից միայն Էլինա Դանիելյանը (2490) կարողացավ հաղթանակ տոնել՝ առաջին խաղատախտակի վրա առավելության հասնելով Ռուսաստանի հավաքականի առաջատար Կատերինա Լագնոյի նկատմամբ (2540):
 
10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Վիետնամի, իսկ կանանց հավաքականը՝ Խորվաթիայի հավաքականների հետ:
 
Աղբյուր՝ http://www.armsport.am/

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: