Նորություններ

Շախմատային օլիմպիադա. 9-րդ տուրին ընդառաջ

Սպորտ 2014-08-11

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Նորվեգիայի Տրյոմսե քաղաքում տեղի է ունենալու շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրը:
Հայաստանի շախմատի տղամարդականց հավաքականը մրցելու է Սերբիայի ընտրանու հետ: Պարտիաները սկսվելու են Երևանի ժամանակով 16:00-ին:
 
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 13 միավորով 4-րդ հորիզոնականում է: Ընտրանու հաջորդ մրցակիցը լինելու է մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Ռուսաստանի հավաքականը, որն ունի 16 միավոր և բոլոր 8 հանդիպումներում հաղթանակ է տարել:
 
Հիշեցնենք, որ օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ ոքի խաղաց Հնդկաստանի ընտրանու հետ, իսկ կանանց հավաքականը գերազանց հաղթանակ տարավ Կոլումբիայի թիմի նկատմամբ՝ վաստակելով 13 միավոր:
 
Աղբյուր՝ http://www.armsport.am/

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: