Նորություններ

Բաց դաս` Չարենցավանի թիվ 2 դպրոցում

Կրթական 2013-03-13

Մարտի 6-ին Չարենցավանի 2 հիմնական դպրոցի 4-րդ դասարանում անցկացվեց բաց դաս ուսուցչուհի Լ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հովհաննես Թումանյանի «Քաջ նազարը» հեքիաթի ամփոփման միջոցով աշակերտները կարողացան բնութագրել հերոսներին, հատկապես Նազարին` իր անխելքությամբ, անգրագիտությամբ, սակայն բախտավորությամբ:

Նրանք կարողացան հերոսի կերպարը համեմատել մեր օրերի նազարների հետ: Յուրաքանչյուր մեջբերում ուղեկցվում էր երգով, առանձին բեմականացումներով, տեխմիջոցների օգտագործմամբ:

Աշակերտների գիտելիքներն ու կարողությունները, ստացած տպավորությունները իրականացվեցին չափորոշիչներին համապատասխան:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: