Նորություններ

Շախմատային Օլիմպիադա. 4-րդ տուր. Հայաստանի մրցակիցը Կոստա Ռիկան է

Սպորտ 2014-08-05

Նորվեգիայի Տրոմսե քաղաքում շարունակվում է Շախմատի համաշխարհայաին Օլիմպիադան։ Այսօր՝ օգոստոսի 5-ին կկայանա 4-րդ տուրը:

Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կոստա Ռիկայի ընտրանին։

Երկու հաղթական խաղերից հետո, երեկ Հայաստանը 1.5-2.5 հաշվով պարտվեց Ֆրանսիային։ Այժմ Հայաստանի հավաքականը 4 միավորորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 39-րդ տեղը։ Կոստա Ռիկայի հավաքականը եւս ունի 4 միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով 57-րդ տեղում է։

Նշենք, որ Կոստա Ռիկայի հավաքականի կազմում գրոսմայստերներ չկան։ Ամենաբարձր ԷԼՕ ռեյտինգն ունի միջազգային վարպետ Բեռնալ Գոնսալես Ակոստան (2469)։

4-րդ տուրի խաղերից առանձնանում են Ֆրանսիա-Ադրբեջան, Ռուսաստան-Չինաստան, Հոլանդիա-Իսրայել դիմակայությունները։

Աղբյուր` Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: