Նորություններ

Նետաձգության Եվրոպայի առաջնությունն ընթացքի մեջ է

Սպորտ 2014-07-22

Նետաձգության Եվրոպայի առաջնության մեկնարկը պաշտոնապես տրվեց հուլիսի 21-ին Էջմիածին քաղաքում:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 372 մարզիկ 39 երկրից, այդ թվում՝ Թուրքիայից և Ադրբեջանից: Մարզիկների թվում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ:
 
Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, Նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը։
 
Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Մարիո Սկարցելան իր ողջույնի խոսքում նշել է. «Ուրախ եմ, որ Եվրոպայի նետաձգության 21-րդ առաջնությունն անց է կացվում Հայաստանում, որն արդեն հաջողությամբ հյուրընկալել է Եվրոպայի Գրան Պրին և Եվրոպայի պատանեկան Գավաթը:
 
Վստահ եմ, որ նախորդ  առաջնությունների կազմակերպչական փորձից ելնելով, փայլուն կանցկացվի Եվրոպայի նետաձգության այս կարևորագույն միջոցառումը: Ցանկանում եմ անկեղծ շնորհակալությունս հայտնել Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանին ջերմ ընդունելության համար»:
 
Ամփոփելով խոսքը` Մարիո Սկարցելան բոլոր մրցավարներին մաղթել է լավ աշխատանք, մարզիկներին՝ հաջողություն։
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: