Նորություններ

Արթուր Աբրահամը կպաշտպանի տիտղոսը

Սպորտ 2014-07-21

Արթուր Աբրահամը, անդրադառնալով բրիտանացի Փոլ Սմիթի հետ սպասվելիք մենամարտին, նշել է` այն իր չորրորդ մենամարտը կլինի Կիլում:
«Մինչև այդ այստեղ տարել եմ 3 հաղթանակ, որոնցից երկուսը՝ նոկաուտով: Սեպտեմբերի 27-ին այստեղ առաջին անգամ կանցկացնեմ “WBO”-ի չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտ. պարտվելու ոչ մի հնարավորություն չունեմ:
 
Ես կպաշտպանեմ տիտղոսս և կշարունակեմ հաղթական շարքս «Սպարկասեն» արենայում»,- Աբրահամի խոսքը մեջբերում է “BoxingScene”-ը:
 
Արթուր Աբրահամը և Փոլ Սմիթը կհանդիպեն սեպտեմբերի 27-ին Գերմանիայում: Նախորդ մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր չեռնոգորիացի Նիկոլա Սյեկլոցային:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: