Նորություններ

Համաշխարհային պրեմիերայի հայ հեղինակները

Ուշագրավ 2014-07-18

Իր տեսակի մեջ բացառիկ “Tag(h)ebuch” տաղային միասնությունը հեղինակած հայ կոմպոզիտորները կհյուրընկալվեն Նարեկացի Արվեստի Միությունում:
Ըստ համահեղինակ Արամ Հովհաննիսյանի` ծրագրի գաղափարն առաջացել է դեռևս 2011թ.-ի վերջում: Ստեղծվել է հայ կոմպոզիտորների ընտանիք, որը հայկական բազմաժանր երաժշտությունը ներկայացրել է եվրոպացի հանդիսատեսին: Նա նշել է, որ ձևաչափի ընտրությունը պատահական չի եղել:
 
Կոմպոզիտոր Հեղինե Սարգսյանն իր տաղը ստեղծել է զգացմունքային հիմքի վրա և անվանել «Տաղ խաղաղության»:
Կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի համար գեղագիտական հիմք է ծառայել ճապոնական մշակույթը. իր տաղը ստեղծելիս նա մտովի համադրել է բնության տեսարանները և յուրահատուկ հոգեբանական կցումները:
 
Ինչպես նկատել է Տիգրան Մանսուրյանը, նախագծի հաղթանակն ու հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կոմպոզիտորներից յուրաքանչյուրը, ապրելով և ստեղծագործելով աշխարհի տարբեր ծայրերում, սնվել է բացառապես ազգային երաժշտությունից՝ ականջներում ունենալով մայրական մեղմ օրորի հնչյունները:
 
Աղբյուրը` www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: