Նորություններ

Եվրոպայի առաջնության հաղթողը Գունինան է

Սպորտ 2014-07-18

Կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության հաղթողը 9 միավոր վաստակած ռուս շախմատիստուհի Վալենտինա Գունինան է:
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրի պարտիաներն ավարտել են ոչ-ոքի: Էլինա Դանիելյանը 7.5 միավորով գրավել է 14-րդ տեղը, Լիլիթ Մկրտչյանը, վաստակելով 7 միավոր, զբաղեցրել է 16-րդ տեղը:
 
Մարիա Կուրսովան 6.5 միավորով 34-րդն է, Լիլիթ Գալոյանը 5.5 միավորով՝ 57-րդը, Շուշաննա Սարգսյանը 5 միավորով՝ 82-րդը:
 
Հայաստանի հավաքականի շախմատիստուհիներն այժմ պատրաստվում են օգոստոսի 2-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք Համաշխարհային օլիմպիադային:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: