Նորություններ

Պատանի բռնցքամարտիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ

Սպորտ 2014-07-11

Օրերս Սոչիում տեղի ունեցավ Խորհրդային Միության հերոս Մարտիրոս Նագուլյանի անվան 29-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին պատանի հայ բռնցքամարտիկները:
Ավանդական դարձած ու ներկայացուցչական կազմ ունեցող այս մրցաշարում պատանի հայ բռնցքամարտիկները բավականին հաջող են հանդես եկել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
 
Իրենց բոլոր մենամարտերը հաղթանակով են ավարտել և չեմպիոնի տիտղոսը նվաճել 44.5 կգ քաշային Գարեն Բարոյանը, 48 կգ քաշային Կարեն Սարկյանը, 52 կգ քաշային Արման Բազեյանը, 56 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը և 62 կգ քաշային Գոռ Ներսեսյանը:
 
Աղբյուրը՝ sport.news.am 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: