Նորություններ

Հայ մանուկները Լիդիցեի 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսում արժանացել են մրցանակների

Ուշագրավ 2014-07-10

Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում բացված 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը՝ «Իմ պարտեզը, դաշտը կամ ընտանեկան գյուղատնտեսություն/հողագործություն» խորագրով, հայաստանցի երեխաներն արժանացել են մրցանակների:
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ «Լիդիցեի վարդ» մեդալին արժանացել է Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի սան Հասմիկը Գևորգյանը (7 տարեկան): Նույն մեդալին է արժանացել նաև ողջ դպրոցն իր սաների աշխատանքների համար:
 
Այս տարի Լիդիցեի միջազգային մանկական ցուցահանդեսին մասնակցել են 77 երկիր. ներկայացվել է 27 հազար 868 աշխատանք, մրցանակների արժանացել են 68 երկրի՝ 1516 աշխատանքներ: Գլխավոր մրցանակին արժանացել է ուկրաինական Դոնեցկ քաղաքի ՄԻԳ լուսանկարչական ստուդիան:
 
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը: Բացման արարողությանը ներկա են եղել Չեխիայի պետական ատյանների պաշտոնյաներ, դիվանագիտական անձնակազմի, ինչպես նաև ՉՀ-ում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: 
Ցուցահանդեսը հիմնադրվել է 1967 թվականին՝ ի հիշատակ պատերազմներում զոհված բոլոր երեխաների:
 
Աղբյուրը՝ news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: